Արևիկ Ավագյանց

Հոգեբան, Հոգեթերապևտ

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետ է 2022 թվականի դեկտեմբերից։

Արևիկ Ավագյանցը շուրջ 7․5 տարվա փորձ ունեցող մեծահասակների և դեռահասների հոգեբան է։

2012 թվականին ավարտել է Երևանի Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը՝ ստանալով հոգեբանության մագիստրոսի աստիճան։ 2011 թվականից մասնակցել է տարբեր ծրագրերի ՀՀ-ում և արտերկրում, իսկ 2018 թվականից ակտիվորեն զբաղվում է հոգեթերապիայով։

Մասնագիտական վերապատրաստումներ և սերտիֆիկացիա

  • «Մասնագիտական այրման և երկրորդային տրավմայի կանխարգելում» և «Հոգեբանական Առաջին Օգնություն» սերտիֆիկացված դասընթացավար
  • 2021 թ. EMDR Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի անդամ
  • 2021 թ. դեկտեմբեր՝ սերտիֆիկացված EMDR հոգեթերապևտի կոչում EMDR Europe-ի կողմից

Մասնագիտական ուղղություններ

Աշխատում է հետևյալ խնդիրների հետ․

  • Տրավմաների հետ աշխատանք՝ ՀՏՍԽ, սուր սթրեսային ռեակցիաներ, ներառյալ ռազմական իրավիճակներին առնչվող հոգետրավմաներ
  • Կպչուն-սևեռուն խանգարումներ
  • Տագնապային խանգարումներ՝ վախեր, ֆոբիաներ, խուճապային գրոհներ
  • Բռնություն վերապրած անձանց հետ
  • Միջանձնային փոխհարաբերությունների խնդիրներ

Աշխատանքային լեզուներն են հայերեն, ռուսերեն և անգլերեն։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.