Անեթ Շամիրյան

Հոգեբան, Հոգեթերապևտ

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետ է 2021 թվականից։

Անեթ Շամիրյանը շուրջ 9 տարվա մասնագիտական փորձ ունեցող մեծահասակների հոգեբան և հոգեթերապևտ է։

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան։
Աշխատում է մասնագիտական ոլորտում 2016 թվականից։

Մասնակցել է մի շարք դասընթացների, այդ թվում․

  • 2022–2023 թթ. «Գեշտալտ թերապիայի անձնային խանգարումների հետ աշխատանքի գործնական դասընթացներ» (3 փուլ)
  • 2021 թ. «ԱՇԴՎ I և II մակարդակների դասընթաց» (EMDR)՝ ԱՇԴՎ Հայաստանի և Եվրոպայի ԱՇԴՎ ասոցիացիաների կողմից
  • 2021 թ. «Էկզիստենցիալ հոգեթերապիայի վերապատրաստման ծրագիր»՝ ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի կողմից
     Ունի էկզիստենցիալ հոգեթերապևտի որակավորում։

Մասնագիտական ուղղություններ

Աշխատում է հետևյալ խնդիրների հետ․

  • Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ (PTSD)
  • Բռնություն վերապրած անձինք (ընտանեկան/սեռական)
  • Տագնապային խանգարումներ և վախեր
  • Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցեր
  • Վիշտ և կորուստ
  • Ինքնասպանության և ինքնավնասման հայցերով այցելուներ
  • Միջանձնային և ներանձնային հարաբերությունների խնդիրներ

Աշխատում է հայերենով, անգլերենով և պարսկերենով։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.