«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր տնօրեն
Անուշ Ալեքսանյանը շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ ունեցող հոգեբան և հոգեթերապևտ է՝ գործնական, կրթական և գիտամեթոդական լայն գործունեությամբ։
2000–2006 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության, փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ ավարտելով մագիստրատուրան և ստանալով մագիստրոսի աստիճան։
2005 թվականից զբաղվում է գործնական հոգեբանությամբ՝ աշխատելով երեխաների, մեծահասակների, ընտանիքների և զույգերի հետ։
2008 թվականից ակտիվ գործունեություն է ծավալում նաև կրթության ոլորտում՝ իրականացնելով հոգեբանների և տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստումներ, դասընթացներ և սուպերվիզիաներ։
Անուշ Ալեքսանյանը հեղինակ և համահեղինակ է մի շարք մասնագիտական ձեռնարկների, ծրագրերի և հոդվածների, ինչպես նաև բուհական դասագրքի մասնագիտական խմբագիր։
Մասնագիտական ուղղություններ
Նրա աշխատանքը կենտրոնացած է հետևյալ խնդիրների հոգեթերապևտիկ հաղթահարման վրա․
տագնապային խանգարումներ
- խուճապային գրոհներ
- կոմպլեքս տրավմա
- կպչուն (օբսեսիվ) վիճակներ
- դեպրեսիա
- կորուստ և վիշտ
- հոգեսոմատիկ դրսևորումներ
Բացի այդ, իրականացնում է․
ընտանեկան և զույգի հոգեթերապիա,
- հարաբերությունների խնդիրների խորքային հոգեթերապիա,
- երեխայի զարգացման և հոգեբանական խնդիրների ախտորոշում,
- ծնողական խորհրդատվություն։
Մասնագիտական անդամակցություն և սերտիֆիկացում
Անուշ Ալեքսանյանը հանդիսանում է․
- EMDR Europe-ի կողմից սերտիֆիկացված EMDR հոգեթերապևտ
- EMDR Հայաստանի ասոցիացիայի անդամ
- «Հոգեկան Առողջության Հայկական Ասոցիացիա»-ի փոխնախագահ
- «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր տնօրեն