Էստեռ Բաբաջանյան

Հոգեբան, Հոգեթերապևտ

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետ է 2021 թվականից։

Էստեռ Բաբաջանյանը շուրջ 8 տարվա փորձ ունեցող մեծահասակների և դեռահասների հոգեբան է։
2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան։

Մասնագիտական գործունեություն

  • 2002–2008 թթ. աշխատել է «Մանանա» մանկապատանեկան կենտրոնում՝ որպես երեխաների և դեռահասների հոգեբան և թրենինգավար
  • Անցել է երաժշտական թերապիայի, խմբային և անհատական հոգեթերապիայի, յունգյան անալիզի և մասնագիտական մի շարք այլ դասընթացներ
  • 2008–2014 թթ. շարունակել է ուսումը արտասահմանում՝ Գերմանիայի և Ավստրիայի համալսարաններում
  • Ներկայումս զարգացնում է մասնագիտական հմտությունները Ռուսաստանում կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի ասոցիացիայում՝ լինելով վերջինիս անդամ
  • 2022 թ. ստացել է բազային դասընթացների որակավորում որպես կոգնիտիվ-վարքաբանական թերապևտ
  • 2022 թ. ստանում է մասնագիտական որակավորում Ավստրիայի Հալլ քաղաքի համալսարանում՝ որպես աուտիկ սպեկտրում գտնվող մարդկանց հետ աշխատանքում ակադեմիական ուղեկցող փորձագետ

Մասնագիտական ուղղություններ

  • սննդային վարքագծի խանգարումներ (ՍՎԽ)
  • քաշի հաճախակի տատանումներ
  • տագնապային խանգարումներ
  • դեպրեսիա, կյանքի իմաստի կորուստ
  • տրավմաներ և կոմպլեքս տրավմաներ
  • հոգեսոմատիկ դրսևորումներ
  • խնդիրներ հարաբերություններում

Մասնագիտական վերապատրաստումներ և սերտիֆիկացիա

  • EMDR Հայաստանի ասոցիացիայի անդամ

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի անդամ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.