ՀՏՀ

ՀՏՀ – (Հաճախ տրվող հարցեր)

Ունե՞ս հարցեր — այստեղ կգտնես պատասխաններ

Քանի՞ հանդիպում է անհրաժեշտ։
Տևողությունը կախված է խնդրի բնույթից և խորությունից։ Սովորաբար 3–4 հանդիպումից հետո մարդիկ սկսում են նկատել գործընթացի ազդեցությունը։ Ամենապարզ խնդիրների դեպքում հաճախ պահանջվում է առնվազն 10–12 հանդիպում, իսկ ավելի խորքային թեմաների դեպքում՝ ավելի երկարատև աշխատանք։ Տևողությունն ու ավարտը որոշվում են համատեղ՝ մասնագետի և այցելուի միջև։

Հայցը այն խնդիրն է և ակնկալիքը, որով դիմում եք թերապիայի։ Այն ձևակերպվում է առաջին հանդիպման ընթացքում և դառնում է աշխատանքի հիմքը։ Գործընթացում հայցը կարող է հստակեցվել կամ փոփոխվել՝ նոր գիտակցումների և աճի արդյունքում։

Այո։ Այցելուի անձի, այցելության և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը պարտադիր է և պաշտպանվում է օրենքով։ Գաղտնիությունը կարող է խախտվել միայն բացառիկ դեպքերում՝ երբ առկա է իրական վտանգ ինքն իրեն կամ ուրիշին վնաս պատճառելու մասին։
Շատ դեպքերում՝ այո։ Օնլայն ձևաչափը փոխում է միայն հանդիպման ձևը, ոչ աշխատանքի էությունը։ Արդյունավետության համար կարևոր է ապահով տեխնիկական կապը, անձնական տարածքը և կանոնավոր մասնակցությունը։
Այո։ Թերապևտիկ դաշինքը (վստահելի համագործակցային կապը) կարևոր գործոն է արդյունավետության համար։ Եթե զգում եք, որ համապատասխանություն չկա, հնարավոր է քննարկել այլ մասնագետի հետ աշխատելու տարբերակը։
Վճարումը վերաբերում է ամբողջ մասնագիտական գործընթացին՝ ոչ միայն հանդիպման մեկ ժամին։ Այն ներառում է նաև հանդիպումից դուրս կատարվող մասնագիտական աշխատանքը՝ գրառումներ, վերլուծություն և անհրաժեշտության դեպքում սուպերվիզիա։

Ցանկացած կասկած, հարց կամ դժգոհություն կարելի և խորհուրդ է տրվում քննարկել մասնագետի հետ։ Եթե քննարկումը բավարար չլինի, հնարավոր է դիմել կենտրոնի ղեկավարությանը։ Հետադարձ կապը մեզ համար կարևոր է։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.