Այսօր շատերը գոնե մեկ անգամ իրենց հարցրել են՝ արդյո՞ք ես հոգեբանի կարիք ունեմ: Երբեմն այդ հարցը ծագում է, երբ մեր հոգեվիճակը, վարքը կամ հարաբերությունները փոխվում են, և մենք չենք հասկանում՝ ինչու։ Հաճախ այդ փոփոխությունները միայն կամքի ուժով հաղթահարել չի ստացվում։
Ստորև ներկայացված թեստը կարող է օգնել նախնականորեն կողմնորոշվելու՝ կարո՞ղ է արդյոք օգտակար լինել մասնագիտական հոգեբանական խորհրդատվությունը։
Խնդրում ենք ուշադիր կարդալ պնդումները և նշել «այո», եթե տվյալ երևույթը նկատում եք Ձեր մոտ հաճախ կամ պարբերաբար։ Եթե դա տեղի է ունեցել միայն մեկ կամ երկու անգամ, «այո» մի նշեք։
Հիշե՛ք, որ թեստը չի փոխարինում մասնագիտական խորհրդատվությանը, այլ միայն նախնական ինքնագնահատման գործիք է։ Ամենաճիշտ պատասխանը կարող եք ստանալ միայն լիցենզավորված հոգեբանի հետ զրույցի ընթացքում։
Թեստը նախատեսված է միայն տեղեկատվական և ինքնաճանաչման նպատակներով։ Այն չի հանդիսանում ախտորոշիչ գործիք և չի փոխարինում մասնագիտական խորհրդատվությանը։ Խնդրում ենք չիրականացնել ինքնաբուժում կամ ինքնագնահատման վրա հիմնված որոշումներ՝ առանց մասնագետի կարծիքի։
1.
Դուք հաճախ չափից ավելի զգայուն, նյարդային, բռնկվող կամ կոնֆլիկտային եք։
2.
Վերջերս կորցրել եք մտերիմ մարդ, և ամիսներ կամ տարիներ անց այդ մտքերն այժմ էլ Ձեզ հանգիստ չեն տալիս։
3.
Հաճախ զգում եք անհիմն տագնապ կամ ուժեղ վախ, արագ սրտխփոց։
4.
Սեքսուալ կյանքում անհարմարություն կամ չբավարարվածություն եք զգում։
5.
Հաճախ ունենում եք գլխացավեր կամ միգրեն։
6.
Մարմնի կամ դեմքի որոշ հատվածներում հաճախ նկատում եք ոչ կամածին մկանային կծկումներ։
7.
Շրջապատող աշխարհը հաճախ Ձեզ թվում է վտանգավոր կամ անարդար։
8.
Կորցրել եք հետաքրքրությունները, մոտիվացիան կամ ցանկությունները։
9.
Ձեզ տանջում են վախեր (փակ տարածքներ, բարձրություն, հիվանդացում, մահ և այլն)։
10.
Երբեմն ունենում եք զայրույթի կամ կատաղության նոպաներ։
11.
Կատարում եք կրկնվող, աննպատակ գործողություններ, որոնք կամքով դադարեցնելը դժվար է։
12.
Հաճախ ունենում եք մարսողական խնդիրներ։
13.
Հետաձգում եք կարևոր գործերը, դժվարանում եք սահուն և հետևողականորեն անել գործերը (պրոկրաստինացիա)։
14.
Հոգեբանական կամ ֆիզիկական ճնշման եք ենթարկվում մտերիմների կողմից։
15.
Հաճախ մտածում եք, որ սիրո կամ ուշադրության արժանի չեք։
16.
Հաճախ զգում եք մեղքի կամ ամոթի զգացում։
17.
Ունեք սիրտանոթային խնդիրներ կամ հաճախակի սրտխփոց։
18.
Ձեր հարաբերությունները կամ շփումները Ձեզ չեն գոհացնում։
19.
Դժվարանում եք շփվել մարդկանց հետ, հաճախ եք մեկուսանում։
20.
Դժգոհ եք Ձեր արտաքին տեսքից կամ բնավորությունից։
21.
Շարունակում եք նիհարել, բայց Ձեր տեսքը Ձեզ չի գոհացնում։
22.
Չեք վստահում մարդկանց։
23.
Անձնական-ռոմանտիկ հարաբերությունները բացակայում են արդեն ամիսներ կամ տարիներ։
24.
Վերջերս ամուսնալուծվել եք։
25.
Ունեք անզուսպ ուտելու ցանկություն, որի արդյունքում քաշն ավելանում է։
26.
Հաճախ մտաբերում եք տրավմատիկ դեպքեր, ունենում երազներ կամ տագնապներ դրանց հետ կապված։
27.
Ձեզ անհաջողակ եք համարում կյանքի մի քանի ոլորտներում։
28.
Տառապում եք մաշկային խնդիրներից։
29.
Կյանքից լիարժեք բավարարված չեք։
31.
Այլ մարդկանց խնդիրները սրտին չափազանց մոտ եք ընդունում:
32.
Հաճախ զգում եք, որ Ձեզ շահագործում են։
33.
Վերջերս ունեցել եք ցավոտ բաժանում կամ տխուր սիրո պատմություն։
34.
Երբեմն կյանքն անիմաստ կամ անպետք է թվում։
35.
Ձեզ մտահոգում են մահվան կամ ինքնասպանության մասին մտքեր։
36.
Հաճախ զգում եք հոգնածություն և սպառվածություն, անկախ քնից կամ հանգստից։
37.
Ձեզ միայնակ, չհասկացված կամ մերժված եք զգում։
38.
Ունեք կպչուն, տանջող մտքեր, որոնք կամքով չեք կարողանում դադարեցնել։
39.
Ավելի շատ տխուր եք լինում, քան ուրախ։
40.
Զգում եք, որ չունեք երազանքներ կամ ապագայի հույսեր։
41.
Ցածր ինքնագնահատական ունեք, հաճախ եք թերագնահատում Ձեր կարողությունները։
42.
Տառապում եք անքնությամբ, մղձավանջներով կամ մակերեսային քնով։
43.
Ունեք կախվածություն (ալկոհոլ, թմրամիջոցներ, խաղ, թվային միջոցներ և այլն)։
44.
Մեծ փոփոխությունների առաջ եք կանգնած։
45.
Դժվարանում եք որոշումներ կայացնել։