Մեր մասին
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը ստեղծվել է այն համոզմամբ, որ յուրաքանչյուր մարդ, զույգ և ընտանիք ունի զարգացման, փոփոխության և կյանքի որակի բարելավման ներուժ։ Մեր առաքելությունն է աջակցել մարդկանց՝ հաղթահարելու դժվարությունները, վերականգնելու ներքին հավասարակշռությունը և կառուցելու ավելի առողջ հարաբերություններ։
Մեր աշխատանքը հիմնված է երեք կարևոր սկզբունքի վրա՝
- Գիտահեն մոտեցում- օգտագործում ենք ժամանակակից և արդյունավետ մեթոդներ, որոնք հիմնված են հոգեբանական գիտության ժամանակակից ձեռքբերումների վրա։
- Հուսալի աջակցություն — ստեղծում ենք անվտանք, գաղտնի և վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է զգալ իրեն լսված և հասկացված։
- Չափելի արդյունքներ — հոգեբանական աշխատանքը կառուցում ենք հստակ նպատակների շուրջ՝ ձգտելով իրական և երկարաժամկետ փոփոխությունների։
Մենք հավատում ենք, որ հոգեբանական աջակցությունը միայն խնդիրների հաղթահարման միջոց չէ, այն նաև ինքնաճանաչման, ներքին աճի, հարաբերությունների զարգացման և կյանքի որակի բարելավման ճանապարհ է։ Ավելին՝ հոգեբանական աջակցությունն իր մեջ պարունակում է մեծ ստեղծագործական ներուժ, քանի որ հոգեթերապիայի ընթացքում այցելուները գտնում են ամենաանսպասելի լուծումներն իրենց անձնական և մասնագիտական աճի ճանապարհին։ Մենք վստահ ենք և փորձով ապացուցել ենք, որ յուրաքանչյուրն ունի չբացահայտված ներքին և արտաքին ռեսուրսներ։ Եվ վստահությամբ օգնում ենք մեր այցելուներին բացահայտել դրանք։ Մեր աշխատանքը հիմնված է համագործակցության սկզբունքի հիման վրա։ Հոգեբանական գործընթացը մենք դիտարկում ենք որպես մասնագետի և այցելուի (երեխայի, դեռահասի, զույգի) համատեղ ճանապարհ, որտեղ կարևոր են ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև վստահելի հարաբերությունը և այցելուի ավկտիվ մասնակցությունը սեփական փոփոխությունների գործընթացին։
Մենք կարևորում ենք ոչ միայն խնդրի հաղթահարումը, այլև հոգեկրթությունը, ինքնաճանաչումը և ինքնաակտուալիզացիան; Մեր նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ ճանաչել իրենց, ձեռք բերել նոր հմտություններ, զարգացնել հոգեբանական ճկունություն և կառուցել ավելի գիտակցված ու լիարժեք կյանք։
Ավելի քան 14 տարի մենք միավորում ենք փորձառու մասնագետների թիմ, որը գործում է միասնական արժեքների շուրջ՝ մասնագիտական պատասխանատվություն, էթիկա, շարունակական զարգացում և յուրաքանչյուր այցելուի հանդեպ անհատական մոտեցում։ Մեր կենտրոնում իրականացվում են անհատական, զույգային, ընտանեկան, մանկական և դեռահասների հոգեբանական խորհրդատվություններ, ծնողական աջակցություն, լոգոպեդական ծառայություններ, որոնք իրականացվում են առկա և առցանց ձևով։
Մենք հավատում ենք, որ արդյունավետ օգնությունը պետք է հիմնված լինի ոչ միայն փորձի, այլև գիտական ապացույցների վրա։ Այդ պատճառով մեր աշխատանքում կիրառվում են ժամանակակից, միջազգային մասնագիտական չափանիշներին համապատասխան մեթոդներ և մոտեցումներ, իսկ մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները։
«Երկուսով»-ում մենք ստեղծել ենք անվտանգ, հարգալից և վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ազատորեն խոսել իր մտահոգությունների մասին, ստանալ մասնագիտական աջակցություն և գտնել իր հարցերի լուծման ճանապարհը։ Մեր նպատակն է ոչ միայն օգնել հաղթահարել առկա դժվարությունները, այլև նպաստել երկարաժամկետ հոգեբանական բարեկեցությանը, անձնական աճին և հարաբերությունների առողջ զարգացմանը։
Հոգեկան առողջության մասին հոգ տանելը թուլության նշան չէ, հակառակը՝ դա պատասխանատու և գիտակից վերաբերմունք է սեփական կյանքի և բարեկեցության նկատմամբ։
«Երկուսով»՝ գիտահեն մոտեցում, հուսալի աջակցություն և չափելի արդյունքներ։
Մեր մասնագետները
Հոգեբան, Հոգեթերապևտ, և Ընտանեկան հոգեբան
Հոգեբան, Հոգեթերապևտ
Հոգեբան, Հոգեթերապևտ
Լոգոպեդ, Վարքային թերապիստ
Հոգեբան, սեմինարավար
Հոգեբան, Մանկական հոգեբան, Խմբավար, սեմինարավար
Մանկական և դեռահասների հոգեբան, Խմբավար, սեմինարավար
Մանկական հոգեբան, Խմբավար, սեմինարավար
Հոգեբան, Հոգեթերապևտ
Հոգեբան, Հոգեթերապևտ
Հոգեբան, Հոգեթերապևտ
Հոգեբան, Հոգեթերապևտ
Հոգեբան, Հոգեթերապևտ
Հոգեբան, Հոգեթերապևտ
Հոգեբան, Հոգեթերապևտ, Ընտանեկան և զույգի հոգեբան
Շատերը երկար տատանվում են նախքան հոգեբանին դիմելը։ Դիմողներն ափսոսում են, որ այդ քայլն ավելի վաղ չեն արել։ Փորձիր, քանի որ փոփոխությունն սկսվում է մեկ անկեղծ զրույցից։