Զույգային հարաբերություններում դժվարությունները բնական են և երբեմն նույնիսկ կարող են նպաստել հարաբերությունների զարգացմանը։ Սակայն որոշ իրավիճակներում խնդիրները կարող են խորանալ և ազդել ինչպես հարաբերությունների որակի, այնպես էլ յուրաքանչյուրի հոգեկան բարեկեցության վրա։
Ստորև ներկայացված են հարաբերություններում հաճախ հանդիպող իրավիճակներ։ Դրանք կարող են լինել կամ չլինել Ձեր հարաբերություններում։
Խնդրում ենք պատասխանել «այո» միայն այն դեպքում, երբ տվյալ իրավիճակը Ձեր հարաբերություններում կրկնվում է պարբերաբար կամ բավական հաճախ։
1.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ դժվար է հանգիստ և կառուցողական քննարկել խնդիրները։
2.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ մեր վեճերը կրկնվում են նույն թեմաների շուրջ։
3.
Մեզանից մեկը հաճախ զգում է վիրավորված կամ նվաստացած վեճերի ժամանակ։
4.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ մյուսը խուսափում է խոսել խնդիրների մասին։
5.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ մեր միջև հուզական հեռավորություն կա։
6.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ իր զգացմունքներով չի կիսվում զուգընկերոջ հետ։
7.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ իրեն չեն լսում կամ չեն հասկանում։
8.
Մեզանից մեկը հաճախ զգում է լարվածություն կամ չասված դժգոհություն հարաբերություններում։
9.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ կարևոր որոշումները դժվար է միասին կայացնել։
10.
Մեզանից մեկը հաճախ իրեն մենակ է զգում հարաբերություններում։
11.
Մեզանից մեկը հաճախ իրեն քննադատված կամ արժեզրկված է զգում։
12.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ անցյալի սխալները մշտապես հիշեցվում են։
13.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ իրեն անտեսում են կամ լռությամբ պատժում են։
14.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ դժվար պահերին չի ստանում բավարար աջակցություն։
15.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ հարաբերություններում ջերմությունն ու մտերմությունը նվազել են։
16.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ միասին քիչ ժամանակ ենք անցկացնում։
17.
Մեզանից մեկը հաճախ իրեն վերահսկված կամ սահմանափակված է զգում։
18.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ իր կարիքները հարաբերություններում չեն նկատվում։
19.
Մեզանից մեկը երբեմն զգում է, որ ուզում է հեռանալ հարաբերությունից։
20.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ խուսափում է միասին ժամանակ անցկացնելուց։
21.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ դժվար է վստահել զուգընկերոջը։
22.
Մեզանից մեկը հաճախ իրեն վիրավորված կամ անտեսված է զգում։
23.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ չի կարող ազատ արտահայտել իր կարծիքը։
24.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ վստահությունը հարաբերություններում խաթարվել է։
25.
Մեզանից մեկը հաճախ իրեն ճնշված կամ վախեցած է զգում վեճերի ժամանակ։
26.
Մեզանից մեկը հաճախ իրեն վերահսկված է զգում մյուսի կողմից։
27.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ հարաբերություններում չափազանց շատ է զոհաբերում իրեն։
28.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ դժվար է միասին ապագայի մասին խոսել։
29.
Մեզանից մեկը ավելի քիչ է բավարարված մեր սեռական կյանքից։
30.
Մենք ապրում ենք մեծ ընտանիքով, և հաճախ զգում ենք, որ զույգի հարաբերությունների համար գրեթե ժամանակ չունենք։
31.
Մենք հաճախ զգում ենք, որ դրսից մարդիկ ազդում են մեր հարաբերությունների վրա։
32.
Մեր հարաբերություններում կա ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն։
33.
Մենք համամիտ չենք երեխա ունենալու հարցում։
34.
Մեզանից մեկը հաճախ զգում է, որ հարաբերությունները խանգարում են իր անձնային աճին։
35.
Մենք ապրում ենք տարբեր երկրներում և դա ազդում է մեր հարաբերությունների վրա։