Վարդուհի Տիգրանյան

Հոգեբան, սեմինարավար

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետ է 2022 թվականի ապրիլից։

Վարդուհի Տիգրանյանը շուրջ 17 տարվա փորձ ունեցող երեխաների և դեռահասների հոգեբան է։
2009 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան։

Մասնագիտական վերապատրաստումներ և սերտիֆիկացիա

Անցել է մի շարք նեղ մասնագիտական վերապատրաստումներ՝

  • Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա
  • Մանկական հոգեթերապիա
  • Խաղային թերապիա
  • Վախերի և ագրեսիայի հետ աշխատանքի առանձնահատկություններ
  • Ավազաթերապիա և այլ մասնագիտական դասընթացներ
  • Անդամակցում է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիային։

Մասնագիտական ուղղություններ

Աշխատում է հետևյալ խնդիրների հետ․

  • տագնապային խանգարումներ, վախեր
  • միջանձնային հարաբերությունների խնդիրներ
  • սննդային վարքագծի խանգարումներ
  • հույզերի կառավարման խնդիրներ
  • թրեյնինգներ, սեմինարներ
  • ծնողական խորհրդատվություն
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.