«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետ է 2021 թվականից։
Անեթ Շամիրյանը շուրջ 9 տարվա մասնագիտական փորձ ունեցող մեծահասակների հոգեբան և հոգեթերապևտ է։
2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան։
Աշխատում է մասնագիտական ոլորտում 2016 թվականից։
Մասնակցել է մի շարք դասընթացների, այդ թվում․
- 2022–2023 թթ. «Գեշտալտ թերապիայի անձնային խանգարումների հետ աշխատանքի գործնական դասընթացներ» (3 փուլ)
- 2021 թ. «ԱՇԴՎ I և II մակարդակների դասընթաց» (EMDR)՝ ԱՇԴՎ Հայաստանի և Եվրոպայի ԱՇԴՎ ասոցիացիաների կողմից
- 2021 թ. «Էկզիստենցիալ հոգեթերապիայի վերապատրաստման ծրագիր»՝ ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի կողմից
Ունի էկզիստենցիալ հոգեթերապևտի որակավորում։
Մասնագիտական ուղղություններ
Աշխատում է հետևյալ խնդիրների հետ․
- Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ (PTSD)
- Բռնություն վերապրած անձինք (ընտանեկան/սեռական)
- Տագնապային խանգարումներ և վախեր
- Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցեր
- Վիշտ և կորուստ
- Ինքնասպանության և ինքնավնասման հայցերով այցելուներ
- Միջանձնային և ներանձնային հարաբերությունների խնդիրներ
Աշխատում է հայերենով, անգլերենով և պարսկերենով։