Անուշ Ալեքսանյան

Հոգեբան, Հոգեթերապևտ, Ընտանեկան և զույգի հոգեբան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր տնօրեն
Անուշ Ալեքսանյանը շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ ունեցող հոգեբան և հոգեթերապևտ է՝ գործնական, կրթական և գիտամեթոդական լայն գործունեությամբ։

2000–2006 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության, փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ ավարտելով մագիստրատուրան և ստանալով մագիստրոսի աստիճան։

2005 թվականից զբաղվում է գործնական հոգեբանությամբ՝ աշխատելով երեխաների, մեծահասակների, ընտանիքների և զույգերի հետ։

2008 թվականից ակտիվ գործունեություն է ծավալում նաև կրթության ոլորտում՝ իրականացնելով հոգեբանների և տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստումներ, դասընթացներ և սուպերվիզիաներ։

Անուշ Ալեքսանյանը հեղինակ և համահեղինակ է մի շարք մասնագիտական ձեռնարկների, ծրագրերի և հոդվածների, ինչպես նաև բուհական դասագրքի մասնագիտական խմբագիր։

Մասնագիտական ուղղություններ

Նրա աշխատանքը կենտրոնացած է հետևյալ խնդիրների հոգեթերապևտիկ հաղթահարման վրա․
տագնապային խանգարումներ

  • խուճապային գրոհներ
  • կոմպլեքս տրավմա
  • կպչուն (օբսեսիվ) վիճակներ
  • դեպրեսիա
  • կորուստ և վիշտ
  • հոգեսոմատիկ դրսևորումներ

Բացի այդ, իրականացնում է․
ընտանեկան և զույգի հոգեթերապիա,

  • հարաբերությունների խնդիրների խորքային հոգեթերապիա,
  • երեխայի զարգացման և հոգեբանական խնդիրների ախտորոշում,
  • ծնողական խորհրդատվություն։

Մասնագիտական անդամակցություն և սերտիֆիկացում

Անուշ Ալեքսանյանը հանդիսանում է․

  • EMDR Europe-ի կողմից սերտիֆիկացված EMDR հոգեթերապևտ
  • EMDR Հայաստանի ասոցիացիայի անդամ
  • «Հոգեկան Առողջության Հայկական Ասոցիացիա»-ի փոխնախագահ
  • «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր տնօրեն

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.