«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետ է 2022 թվականի դեկտեմբերից։
Արևիկ Ավագյանցը շուրջ 7․5 տարվա փորձ ունեցող մեծահասակների և դեռահասների հոգեբան է։
2012 թվականին ավարտել է Երևանի Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը՝ ստանալով հոգեբանության մագիստրոսի աստիճան։ 2011 թվականից մասնակցել է տարբեր ծրագրերի ՀՀ-ում և արտերկրում, իսկ 2018 թվականից ակտիվորեն զբաղվում է հոգեթերապիայով։
Մասնագիտական վերապատրաստումներ և սերտիֆիկացիա
- «Մասնագիտական այրման և երկրորդային տրավմայի կանխարգելում» և «Հոգեբանական Առաջին Օգնություն» սերտիֆիկացված դասընթացավար
- 2021 թ. EMDR Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի անդամ
- 2021 թ. դեկտեմբեր՝ սերտիֆիկացված EMDR հոգեթերապևտի կոչում EMDR Europe-ի կողմից
Մասնագիտական ուղղություններ
Աշխատում է հետևյալ խնդիրների հետ․
- Տրավմաների հետ աշխատանք՝ ՀՏՍԽ, սուր սթրեսային ռեակցիաներ, ներառյալ ռազմական իրավիճակներին առնչվող հոգետրավմաներ
- Կպչուն-սևեռուն խանգարումներ
- Տագնապային խանգարումներ՝ վախեր, ֆոբիաներ, խուճապային գրոհներ
- Բռնություն վերապրած անձանց հետ
- Միջանձնային փոխհարաբերությունների խնդիրներ
Աշխատանքային լեզուներն են հայերեն, ռուսերեն և անգլերեն։