«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետ է 2021 թվականից։
Էստեռ Բաբաջանյանը շուրջ 8 տարվա փորձ ունեցող մեծահասակների և դեռահասների հոգեբան է։
2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան։
Մասնագիտական գործունեություն
- 2002–2008 թթ. աշխատել է «Մանանա» մանկապատանեկան կենտրոնում՝ որպես երեխաների և դեռահասների հոգեբան և թրենինգավար
- Անցել է երաժշտական թերապիայի, խմբային և անհատական հոգեթերապիայի, յունգյան անալիզի և մասնագիտական մի շարք այլ դասընթացներ
- 2008–2014 թթ. շարունակել է ուսումը արտասահմանում՝ Գերմանիայի և Ավստրիայի համալսարաններում
- Ներկայումս զարգացնում է մասնագիտական հմտությունները Ռուսաստանում կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի ասոցիացիայում՝ լինելով վերջինիս անդամ
- 2022 թ. ստացել է բազային դասընթացների որակավորում որպես կոգնիտիվ-վարքաբանական թերապևտ
- 2022 թ. ստանում է մասնագիտական որակավորում Ավստրիայի Հալլ քաղաքի համալսարանում՝ որպես աուտիկ սպեկտրում գտնվող մարդկանց հետ աշխատանքում ակադեմիական ուղեկցող փորձագետ
Մասնագիտական ուղղություններ
- սննդային վարքագծի խանգարումներ (ՍՎԽ)
- քաշի հաճախակի տատանումներ
- տագնապային խանգարումներ
- դեպրեսիա, կյանքի իմաստի կորուստ
- տրավմաներ և կոմպլեքս տրավմաներ
- հոգեսոմատիկ դրսևորումներ
- խնդիրներ հարաբերություններում
Մասնագիտական վերապատրաստումներ և սերտիֆիկացիա
- EMDR Հայաստանի ասոցիացիայի անդամ
Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի անդամ