Գոհար Խաչատրյան

Հոգեբան, Հոգեթերապևտ

Գոհար Խաչատրյանը 9 տարվա մասնագիտական փորձ ունեցող հոգեբան և հոգեթերապևտ է։
«Երկուսով»-ին միացել է 2023 թվին։

2006–2008 թվականներին ուսանել է Լոմոնոսովի անվ. ՄՊՀ, Հոգեբանության ֆակուլտետում։

2008–2010 թվականներին ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը։ Անցել է էքզիստենցիալ հոգեբանության, արտ-թերապիայի դասընթացներ և մի շարք այլ նեղ մասնագիտական վերապատրաստումներ։

2016–2018 աշխատել է «Արեգնազան» կրթահամալիրին կից բուժական մանկավարժության թիմում՝ որպես երեխաների և դեռահասների հետ աշխատող հոգեբան, արտ-թերապևտ։

2018–2021 հիմնել է «Moon Art Therapy» մանկական զարգացման կենտրոնը և աշխատել որպես երեխաների, դեռահասների և ծնողների հետ աշխատող հոգեբան։

2021–2023 վարել է մեծահասակների հետ խորհրդատվություն՝ ծնողավարության շրջանակներում։

Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն և ռուսերեն։

Մասնագիտական ուղղություններ

  • տագնապային խանգարումներ
  • դեպրեսիա, կյանքի իմաստի կորուստ
  • էքզիստենցիալ խնդիրներ
  • կորստի և վշտի խնդիրներ
  • Միջանձնային և ներանձնային հարաբերությունների խնդիրներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.