«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետ է 2022 թվականից։
Լուսինե Ղարիբյանը շուրջ 12 տարվա փորձ ունեցող մեծահասակների հոգեբան և հոգեթերապևտ է։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 2012 թվականից։
2012 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Հոգեբանության բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան։
Մասնագիտական վերապատրաստումներ և սերտիֆիկացիա
Անցել է մի շարք մասնագիտական դասընթացներ, այդ թվում՝
- Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա
- Գեշտալտ հոգեթերապիա
- Սահմանային անձնային ադապտացիաներ, գեշտալտ մոտեցում
- Տրավմաների հաղթահարում
- Սուիցիդալ ռիսկերի գնահատում
- Ներկայումս անդամակցում է «Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիային»։
Մասնագիտական ուղղություններ
Աշխատում է հետևյալ խնդիրների հետ․
- ինքնագնահատականի հարցեր
- սոցիալական վախեր, տագնապներ
- տրավմաներ և սթրեսային վիճակներ
- հոգեսոմատիկա
- սեռակրթություն
- հուզական այրում