Մարիա Բաբայանը 12 տարվա մասնագիտական փորձ ունեցող հոգեբան և հոգեթերապևտ է։
2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան և ապա 2008 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան՝ որպես կլինիկական հոգեբան։
Մարիա Բաբայանն անցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։ Ներկայումս անցնում է միջազգային վերապատրաստում՝ որպես յունգյան վերլուծաբան։
Մասնագիտական գործունեությունն սկսել է 2010 թվականից՝ աշխատելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ, ապա՝ դպրոցում, իսկ այնուհետև՝ որպես հոգեբան/թերապևտ սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակում հայտնված մարդկանց հետ։
Մասնագիտական ուղղություններ
Նրա աշխատանքը կենտրոնացած է հետևյալ խնդիրների հետ աշխատանքի վրա․
- կյանքի իմաստի կորուստ
- ներքին կոնֆլիկտ անձի տարբեր կողմերի միջև
- աշխատանք տրավմայի հետ
- խնդիրներ միջանձնային հարաբերություններում
- Վատ ինքնազգացողություն, հոգեսոմատիկ խնդիրներ
Բացի անհատական թեդապիայից, նա աշխատում է նաև զույգերի հետ։
Մասնագիտական անդամակցություն և սերտիֆիկացում
Մարիա Բաբայանը հանդիսանում է․
- Վերլուծական հոգեբանության հայաստանյան ասոցիացիայի (ՎՀՀԱ) խորհրդի անդամ
- «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնին Մարիա Բաբայանը միացել է 2020 թվականին։