«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետ է 2022 թվականի ապրիլից։
Վարդուհի Տիգրանյանը շուրջ 17 տարվա փորձ ունեցող երեխաների և դեռահասների հոգեբան է։
2009 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան։
Մասնագիտական վերապատրաստումներ և սերտիֆիկացիա
Անցել է մի շարք նեղ մասնագիտական վերապատրաստումներ՝
- Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա
- Մանկական հոգեթերապիա
- Խաղային թերապիա
- Վախերի և ագրեսիայի հետ աշխատանքի առանձնահատկություններ
- Ավազաթերապիա և այլ մասնագիտական դասընթացներ
- Անդամակցում է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիային։
Մասնագիտական ուղղություններ
Աշխատում է հետևյալ խնդիրների հետ․
- տագնապային խանգարումներ, վախեր
- միջանձնային հարաբերությունների խնդիրներ
- սննդային վարքագծի խանգարումներ
- հույզերի կառավարման խնդիրներ
- թրեյնինգներ, սեմինարներ
- ծնողական խորհրդատվություն