Դեռահասության շրջանն ինքնին ճգնաժամային է: Դեռահասը լի է հակասություններով, ներքին և արտաքին բախումներով, տրամադրության տատանումներով, ֆիզիկական վերակառուցումներով: Դեռահասն այլևս փոքր երեխա չէ, սակայն ոչ էլ մեծահասակ է: Նա ձգտում է առավելագույն ինքնուրույնության, սակայն դեռևս չունի այն հմտություններն ու կարողությունները, որոնք նրան թույլ կտային իր ցանկություններին համապատասխան ինքնուրույն լինել: Դեռահասը կարող է խնդիրներ ունենալ ինչպես տանը, այնպես էլ դրսում, դպրոցում և այլն: Սակայն այս փուլը հաջող հաղթահարելը կարևոր է, քանի որ այս տարիքում է ձևավորվում աշխարհայացքն ու հասուն անձի արժեհամակարգը, այս փուլում են կայացվում ապագա մասնագիտական կյանքի մասին կարևոր որոշումները: Այս փուլում դեռահասն այնքան անկախ է ծնողներից, որ կարող է նաև անդառնալի վնաս հասցնել ինքն իրեն և իր առողջությանը: Այս փուլը հաջողությամբ անցնելը շատ կարևոր է՝ հասուն կյանքում ինքնաբավ և ամուր անձ ունենալու համար:
Հարգելի՛ այցելու, մենք առաջարկում ենք պատասխանել մի շարք հարցերի, որոնք հնարավորություն կտան մոտավոր պատկերացում կազմել Ձեր դեռահասի հոգեկան առողջության մասին և որոշում կայացնել մասնագետին դիմելու կամ չդիմելու հարցում:
Հարցերից յուրաքանչյուրը դրսևորում է, որը կարող է լինել կամ չլինել Ձեր դեռահասի վարքում և հուզական վիճակում: Հաշվի առեք, որ երբեմն մեզանից յուրաքանչյուրի վարքում կարող են դրսևորվել նշված երևույթներից շատերը: Անհրաժեշտ է ընտրել այո պատասխանը միայն այն դեպքերում, երբ տվյալ դրսևորումը Ձեր դեռահասի վարքում նկատում եք պարբերաբար կամ հաճախ:
1.
Դեռահասն ինքնամփոփ է, խուսափում է հասակակիցների հետ շփումից:
2.
Կոնֆլիկտային հարաբերություններ ունի քրոջ/եղբոր կամ մտերիմ մեծահասակների հետ:
3.
Տրամադրության կտրուկ, ծայրահեղ տատանումներ ունի:
4.
Հայտնվում է իր համար վտանգավոր իրավիճակներում, ռիսկային վարքագիծ է դրսևորում, վտանգավոր արարքներ է կատարում:
5.
Խիստ կասկածամիտ է շրջապատող միջավայրի հանդեպ, շարունակ վտանգ է սպասում ծանոթ կամ անծանոթ մարդկանցից:
6.
Դեռահասը գերակտիվ է, անդադրում, իմպուլսիվ, ցրված, անուշադիր:
7.
Ունի անհաղթահարելի վախեր և ֆոբիաներ:
8.
Դեռահասն ունի ցածր ինքնագնահատական, դժգոհություն սեփական անձից, տեսքից, հնարավորություններից և այլն:
9.
Չափազանց ագրեսիվ է, կոնֆլիկտային, կռիվների մեջ է հայտնվում, հարվածում, վնասում այլոց, հայհոյանքներով է խոսում:
10.
Դեռահասը մտերիմ բարեկամ, ծնող, հարազատ կամ սիրած կենդանի է կորցրել:
11.
Դեռահասի ծնողները ամուսնալուծվել են:
12.
Ծանր սթրես է տարել` բռնություն, դաժան վերաբերմունք, երկարատև բաժանում, ավտովթար, պատերազմական իրավիճակներ, հոսպիտալացում և այլն:
13.
Չափազանց հաճախ է հիվանդանում, հաճախակի փորացավեր, գլխացավեր ունի:
14.
Հաճախ է խոսում կամ մտածում մահվան մասին, կորցրել է ապրելու իմաստը:
15.
Գիշերամիզություն ունի:
16.
Կախվածություն ունի պոռնոգրաֆիկ նյութերից:
17.
Դանդաղկոտ է, կաշկանդված, իրեն պաշտպանել չի կարողանում:
19.
Իր գործողությունների համար պատասխանատվություն չի վերցնում, անհետևողական է:
21.
Ունի ուսումնական դժվարություններ, չի հասցնում դպրոցում:
22.
Ունի մոտիվացիայի կամ էներգիայի պակաս, կորցրել է հետաքրքրությունը իր սիրած զբաղմունքների կամ ընկերների հանդեպ:
23.
Ունի ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություն, չափազանց ցրված է:
24.
Առկա են ինքնավնասման փորձեր՝ կտրածի կամ վառածի հետքեր մարմնի վրա:
25.
Ուրիշների ներկայությամբ կամ առհասարակ երկարատև լռելու հակում ունի:
26.
Քնի խանգարումներ ունի, քուն մտնելու կամ արթնանալու դժվարություն, մակերեսային քուն:
27.
Դեռահասը դրսևորում է հանդուգն սեքսուալ վարք:
28.
Անկառավարելի ուտում է, կամ հրաժարվում սննդից, քաշի կտրուկ ավելացում կամ կորուստ ունի, նկատում եք, որ սնվելուց հետո փսխում է:
29.
Դարձել է ագրեսիվ, հրում է, խփում, նույնիսկ մեծահասակների, ծնողներին, հաճախ է ունենում կատաղության պոռթկումներ:
30.
Կրկնվող, կպչուն գործողություններ է կատարում՝ եղունգներն է կրծում, կոճակի հետ է խաղում, սովորականից հաճախ լվանում է ձեռքերը կամ կատարում այլ կպչուն գործողություններ:
31.
Կպչուն մտքեր ունի, հաճախակի խոսում է միևնույն բանի մասին, անդադար կրկնում նույն միտքը, հարցը:
32.
Դեռահասն ապրում է կոնֆլիկտային, անհաշտ ընտանիքում:
33.
Դեռահասի ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամ է կամ հոգեկան հիվանդությամբ է տառապում, ալկոհոլիկ է կամ թմրամոլ, անկողնային հիվանդ և այլն:
34.
Դեռահասն ականատես է լինում կամ ինքն է ենթարկվում բռնության:
35.
Դեռահասի ծնողներից մեկը երկար բացակայում է, արտագնա աշխատանք է կատարում:
36.
Դեմքի կամ մարմնի որևէ մկան պարբերաբար ոչ կամածին կծկվում է, ձայներ է հանում(տիկեր ունի):
37.
Դեռահասը պարբերաբար ծաղրի ու հալածանքի է ենթարկվում դպրոցում կամ այլ միջավայրում:
38.
Դեռահասը թմրանյութեր է օգտագործում:
39.
Դեռահասը սառը, անտարբեր վերաբերմունք ունի իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ:
40.
Չափից շատ ժամանակ է անցկացնում հեռախոսով կամ համակարգչով զբաղվելով: